Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Կաննի փառատոնում

Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Կաննի փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի նշանավոր սոուլ-երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Կաննի 68-րդ կինոփառատոնում, որը տեղի Է ունենալու մայիսի 13-ից մինչեւ 24-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Բրիտանացի ռեժիսոր Ազիֆ Կապադիայի նկարահանած ժապավենում կօգտագործվեն ավելի վաղ հրապարակված տեսակադրեր, ինչպես նաեւ Ուայնհաուսի կոմպոզիցիաները, որպեսզի «երգչուհու կյանքի պատմությունը ներկայացվի նրա իսկ խոսքերով»: Կինոնկարն ընդգրկում Է տաղանդավոր կատարողի կյանքի տարբեր ժամանակաշրջանները՝ փառքի հասնելուց մինչեւ անձնական դժվարությունները, որոնք նա կրել Է ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահման պատճառով:

2011 թվականի հուլիսի 23-ին Ուայնհաուսի մարմինը հայտնաբերել են Լոնդոնի Քեմդենի շրջանում գտնվող նրա տանը: Նա մահացել Է 27 տարեկան հասակում: Մահվան պատճառը  ալկոհոլային թունավորումն Էր:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Էմի» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Միացյալ Թագավորության կինոթատորններում կսկսվի հուլիսի 3-ին:

 

Լուսանկարը`  ТАСС/EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]