Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի բնակչուհին 103 տարեկանում միջնակարգ դպրոց է ավարտել

ԱՄՆ-ի բնակչուհին 103 տարեկանում միջնակարգ դպրոց է ավարտել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակչուհին 103 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը: Այս մասին գրում է New York Daily News-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 103-ամյա Մարի Հանտը, ով բնակվում է Վիսկոնսին նահանգում, դպրոցը թողել է 90 տարի առաջ, որպեսզի կարողանա հոգ տանել իր ութ փոքր եղբայրների ու քույրերի մասին: «Սա այն է, ինչ մշտապես ցանկացել եմ անել: Դրա համար ես հնարավորություն չեմ ունեցել, սակայն այժմ՝ 100 տարի անց, ինձ մոտ դա ստացվեց»,- նշել է նա:

Ավարտական դիպլոմի ստանալու հանդիսավոր արարողությանը Մարի Հանտը ներկայացել է սև երկար զգեստով և ակադեմիական գլխարկով:

Աղբյուրը նշում է, որ 103-ամյա կինն այժմ մտադիր է քոլեջ ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]