Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտակ Զաքարյանը Գալիպոլիի տոնակատարությունը ձախողված միջոցառում է համարում

Արտակ Զաքարյանը Գալիպոլիի տոնակատարությունը ձախողված միջոցառում է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվելու են միջազգային պատվիրակությունների առավել մեծ ներկայացվածությամբ, քան Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումները: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Սա բնական ցավ է, որ վերապրել է հայությունը և ողջ մարդկությունը, և բոլորը շատ լավ հասկանում են, որ իրականում զուտ մարդկային տեսակի և արժեքների գնահատման առումով ճիշտ է լինել հայ ժողովրդի կողքին»,- նշեց պատգամավորը:

Նա նկատեց, որ մյուս կողմից էլ Թուրքիայի հետ քաղաքական շահերն են թելադրում որոշ պետությունների իրենց գործողություններն իրականացնելու հարցում: «Ես Գալիպոլին համարում եմ ձախողված միջոցառում, որովհետև դրա իրական նպատակն էր ստվերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն այդ գործընթացը նոր ուժգնություն և նոր թափ է հավաքում միջազգային հարթակներում և կարող է շատ արագ ու անակնկալ դրսևորումներ ունենալ շատ պետությունների և հատկապես Թուրքիայի համար»,- ընդգծեց Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ապրիլի 22-23-ը Հայաստանում նախատեսված է անցկացնել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորում: «Ֆորումին հրավիրված են մասնակցելու 500-ից ավել խորհրդարանականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ, միջազգայնագետներ ու տարբեր պաշտոնյաներ: Երկօրյա այդ ֆորումի ընթացքում բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ լուսաբանելու են այն: Ֆորումի ընթացքում քաղաքական և հասարակական բոլոր ուղերձներն ուղղվելու են միջազգային հանրությանը: Փորձելու ենք ամբողջացնել և ունենալ նաև վերջնական հռչակագիրը: Մենք ունենք 40-ից ավելի երկրներից պատվիրակություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ակտիվ մասնակցել ֆորումի աշխատանքներին»,- ասաց Զաքարյանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա ֆորումն էական նշանակություն է ունենալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]