Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապի iPad-ը աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով

Հռոմի Ֆրանցիսկոս պապի iPad-ը աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPad-ը, որից ինչ-որ ժամանակ օգտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով: Ստացված գումարը կօգտագործվի Ուրուգվայում չքավորների դպրոցին օգնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մոնտեվիդեոյի «Կաստելս» աճուրդային տունը հայտնել է, որ iPad-ի համար ամենամեծ գումարը հեռախոսով առաջարկել է աճուրդի մասնակիցներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Քահանայապետն  իր պլանշետը ուրուգվայցի հոգեւորական Գոնզոլո Աեմիլիուսին էր նվիրել Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ՝ մաղթելով այդ նվերն օգտագործել բարի գործերի համար:

Ֆրանցիսկոսն ավելի վաղ Համացանցը համարել է Աստծո պարգեւը, բայց խոսոտովանել է, որ ինքը «չի ընկերացել» ժամանակակից բարձրտեխնոլոգիական սարքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]