Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուրուգվայում մահացել է հայտնի գրող Էդուարդո Գալեանոն

Ուրուգվայում մահացել է հայտնի գրող Էդուարդո Գալեանոն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտեվիդեոյի հիվանդանոցում մահացել է Ուրուգվայի եւ ամբողջ Լատինական Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը՝ Էդուարդո Գալեանոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

74-ամյա գրողը տառապում էր թոքերի քաղցկեղից:

Էդուարդո Գալեանոն հայտնի է դարձել 1971 թվականին «Լատինական Ամերիկայի արյունածոր երակները» գրքի հրապարակումից հետո, որում պատմում է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանի երկրների շահագործման մասին:

Այդ գիրքը արգելված էր Ուրուգվայում, Չիլիում եւ Արգենտինայում՝ այդ երկրներում զինվորական դիկտատուրաների ժամանակներում: Գրողն ու քաղաքական ակտիվիստն ինքը հարկադրված էր տարագրվել Իսպանիա, որտեղից հայրենիք է վերադարձել միայն 80-ական թվականներին:

2009 թվականին «Լատինական Ամերիկայի արյունածոր երակները» գիրքը վերստին դարձել է բեստսելլեր այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այն նվիրեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

Լուսանկարը` АР


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]