1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քարդաշյանները մկրտությունից հետո ճաշել են Երուսաղեմի քաղաքապետի հետ

Քարդաշյանները մկրտությունից հետո ճաշել են Երուսաղեմի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայկական սուրբ Հակոբյանց եկեղեցում Քիմ Քարդաշյանի դստեր մկրտությունից հետո Քարդաշյանների ընտանիքը ճաշել է Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի և նրա կնոջ հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները, համացանցում տեղադրվել են «Մոնա» ռեստորանում նրանց ճաշկերույթի լուսանկարները:

Ավելի վաղ հրապարակվել էին լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես են Քարդաշյաններին դիմավորում հայկական եկեղեցում:

Հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Շիրվանյանի խոսքով՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստր Նորթ Ուեսթը պաշտոնապես դարձել է քրիստոնյա և հայկական եկեղեցու անդամ:  

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցելով ժամանել է Իսրայել: Նրանք Իսրայել են մեկնել Սուրբ երկրում իրենց դստերը, ով հունիսին կդառնա երկու տարեկան, մկրտելու միակ նպատակով:

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լուսանկարը`  ynet.co.il


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]