Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանի ընտանիքին դիմավորել են Երուսաղեմի հայկական եկեղեցում

Քիմ Քարդաշյանի ընտանիքին դիմավորել են Երուսաղեմի հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ արդեն Երուսաղեմում է: Լրատվամիջոցները համացանցում տարածել են Երուսաղեմում արված նրանց լուսանկարները և տեսանյութը, թե ինչպես են նրանց դիմավորում հայկական եկեղեցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ իսրայելական լրատվամիջոցները նշել են, որ 34-ամյա Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի կանանցից մեկն է և «Թվիթեր»-ում ունի ավելի քան 30 միլիոն, Instagram-ում՝ գրեթե 30 միլիոն հետևորդ:

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցելով ժամանել է Իսրայել: Նրանք Իսրայել են մեկնել Սուրբ Երկրում իրենց դստերը մկրտելու միակ նպատակով, ով հունիսին կդառնա երկու տարեկան:

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:


Լուսանկարը`  ynet.co.il 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]