Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քանյեն ցատկեց Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող մարդկանց. Քիմ Քարդաշյան

Քանյեն  ցատկեց Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող 
մարդկանց. Քիմ Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան համերգի ժամանակ Քանյե Ուեսթը թռավ Կարապի լիճը, որպեսզի ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող մարդկանց: Ամերիկյան հայտնի ռեփերի անակնկալ համերգից հետո «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նման գրառում է կատարել Քիմ Քարդաշյանը: Նա շնորհակալություն է  հայտնել բոլոր նրանց, ովքեր գնացել են դիտելու Քանյեի համերգը:

«Խելահեղ գիշեր է։ Քանյեն արթնացրեց ինձ եւ ասաց, որ անվճար համերգ կտա Հայաստանում։ Ես հագնում եմ բաճկոնս, ու մենք գնում ենք: Հազարավոր մարդիկ էին հավաքվել: Քանյեն թռավ Կարապի լիճը, որ ավելի մոտ գտնվի մյուս կողմում գտնվող մարդկանց, եւ շատերը հետևեցին նրան` ցատկելով ջուրը: Այնպիսի խելահեղ գիշեր էր: Այնպես ուրախ եմ, որ կարողացա վայելել այս գիշերը Հայաստանում, մեր վերջին գիշերն այստեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանը կատարել է նաև  երկրորդ գրառումը, որտեղ շնորհակալություն է հայտնել Քանյեի ելույթը տեսնելու գնացածներին: «Այս ճամփորդության ընթացքում հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ ունենք մենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկարոտեմ այն»,- գրել էր նա:

Թվթերյան իր միկրոբլոգում համերգի վերաբերյալ գրառու է կատարել նաև Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջենները: «Այո, նա արեց դա։ Հայաստանում ինքնաբուխ կազմակերպված համերգին` Goodlife երգի կատարման ժամանակ, Քանյե Ուեսթը ցատկեց ջուրը»,- գրել է նա:

Ամերիկյան հայտնի ռեփեր, «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթը Երևանում կենդանի համերգ անցկացրեց։ Անակնկալ կերպով կազմակերպված համերգին ներկա էին հազարավոր երիտասարդներ, ովքեր համերգից ընդամենը ժամեր առաջ էին տեղեկացել դրա անցկացման մասին: Մի քանի ժամվա ընթացքում Կարապի լճում հավաքվեցին աշխարհահռչակ ռեփերի երկրպագուները։ Համերգը սկսվեց կասգիշերն անց և տևեց շուրջ կես ժամ։ Այդ ընթացքում Քանյե Ուեսթը կատարեց իր երգացանկից մի քանի երգ, իսկ վերջին կատարման ժամանաց ցատկեց ջուրը։ Նրան հետևեցին տասնյակ երկրպագուներ, ովքեր Կարապի լճում փորձում էին մոտենալ սիրելի երգչին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]