Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան ԱԳՆ է կանչել Վատիկանի դեսպանին

Թուրքիան ԱԳՆ է կանչել Վատիկանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ը արտգործնախարարություն է հրավիրել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 

Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, Հայ կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]