Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քորթնի Քարդաշյանը բացահայտել է Հայաստան չգալու պատճառը

Քորթնի Քարդաշյանը բացահայտել է Հայաստան չգալու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քորթնի Քարդաշյանը համոզմունք է հայտնել, որ մի օր իր ընտանիքի հետ կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա համապատասխան գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում: Գրառման մեջ Քորթնին նշել է, որ կցանկանար իր քույրերի հետ լինել Հայաստանում: «Ես Հայաստան չգնացի, քանի որ այդ այցելության ժամանակ ես շատ կմտահոգվեի երեք երեխաներիս համար: Ես շատ կցանկանայի կարողանալ այս այցելության ժամանակ լինել քույրերիս հետ, բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս միասին մի օր կրկին կգնանք Հայաստան»,- ասվում է Քորթինիի գրառման մեջ:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]