1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերին (լրացված)

Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել 
ցեղասպանության զոհերին (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ և Քլոե Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակին: 

Քարդաշյանների հետ են եղել նաև իրենց զարմուհիները և մեծ թվով երկրպագուներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ուղեկցել է նրանց, նվիրել գիրք: Քույրերի հետ է եղել նաև «Keeping Up with the Kardashians» շոուի նկարահանող խումբը:

Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերին: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի, Ֆելիքս Առուստամյանի

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով ˋ այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիրˋ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. Տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]