Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մշակույթների երկխոսություն» գիտաժողովը նվիրված է Ցեղասպանության տարելիցին եւ Հաղթանակի 70-ամյակին

«Մշակույթների երկխոսություն» գիտաժողովը նվիրված  է Ցեղասպանության 
տարելիցին եւ Հաղթանակի 70-ամյակին

ԳՅՈՒՄՐԻ, 6  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, որը մեկնարկում է ապրիլի 13-ին, կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային   գիտաժողովը: Արդեն 9-րդ տարին անցկացվող գիտաժողովն այս անգամ  նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի պատասխանատու Աննման Մինասյանը, գիտաժողովին  կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից եւ թանգարաններից: Նրանց թվում են Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ. Զենկինը, ՌԴ մշակույթի նախարարության Արվեստաբանության պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող« արվեստագիտության դոկտոր Օ. Սոբակինան, Մոլդովայի Երաժշտության« թատրոնի եւ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Վ. Մելնիկը: Անվանի արվեստագետներ կլինեն  նաև  Տաջիկստանից, Բելառուսից: Իրենց զեկույցներով կներկայանան  նաև  Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ, արվեստագիտության դոկտորներ Սվետլանա Սարգսյանը, Իրինա Զոլոտովան, Կարինե Ջաղացպանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը եւ ուրիշներ:

Ներկայացված գիտական զեկուցումները կզետեղվեն հատուկ ժողովածուի մեջ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]