Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աստանայում կանցկացվի ԵՏՀ Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

Աստանայում կանցկացվի ԵՏՀ Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեն Աստանայում կանցկացնի իր երրորդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (Նախարար) Թիմուր Սուլեյմանովի նախագահությամբ անցկացվող նիստը կկայանա ապրիլի 8-ին:

Նիստին ներկա կլինեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պետական մարմիններից ու բիզնես-համայնքներից Խորհրդատվական կոմիտեի անդամներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Օրակարգում ներառված է Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատողների կենսաթոշակների ապահովման պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների քննարկումը:

Կողմերի ներկայացուցիչներին կտեղեկացնեն ԵՏՄ անդամ պետություններում Միության պայմանագրի 16-րդ՝ «Աշխատանքային միգրացիա» բաժնի դրույթները գործնականում կիրառելու մասին, ինչպես նաեւ կքննարկեն ԵՏՄ ներքին սահմաններում սահմանային վերահսկողության դյուրացման մասին առաջարկները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]