Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինան 500 մլն եվրո կստանա Գերմանիայից Դոնբասի վերականգման համար

Ուկրաինան 500 մլն եվրո կստանա Գերմանիայից Դոնբասի վերականգման համար

ԿԻԵՎ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը 500 մլն եվրո վարկ կտրամադրի Ուկրաինային այդ երկրի արևելյան տարածքները վերականգնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՟ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Գումարն Ուկրաինային կփոխանցվի KfW բանկի միջոցով` երկու երկրների կառավարությունների միջև կնքված պայամանգրի շրջանակներում: Միջոցները կտրամադրվեն Ուկրաինայի արևելյան շրջանի արդիականացման և վերականգման համար: Ուկրաինան իր հերթին վարկը պետք է մարի 15 տարվա ընթացքում, արտոնյալ ժամանակահատվածը 5 տարի է: Նշվում է, թե հնարավոր է, որ KfW բանկը այս տարվա հունիսին նաև հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]