Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրդեհից Լոնդոնի կենտրոնը պատվել է սև ծխով

Հրդեհից Լոնդոնի կենտրոնը պատվել է սև ծխով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 2 հազար մարդ է տարհանվել Քինգսվեյ թաղամասից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է Լոնդոնի հրշեջ ծառայության կայքում: Քաղաքի հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել սև ծխի մասին, որը պատել էր բրիտանական մայրաքաղաքը:  Ներկայումս կրակը մարելու համար աշխատում է 10 հրշեջ մեքենա և 70 հրշեջ:

Ոստիկանույթունը  խնդրել է վարորդներին այլ երթուղով վարել մեքենաները:

«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ և աշխատանքներ տանում շրջակա շինությունները պաշտպանելու և հրդեհի տարածումը կանխելու համար»,- նշել է հրշեջ ծառայության  աշխատակից Փիթեր Քոուափը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]