Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մոսկվա» կինոթատրոնը նորացված կայք և ապրանքանշան ունի

«Մոսկվա» կինոթատրոնը նորացված կայք և ապրանքանշան ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնը նորացված կայք և ապրանքանշան ունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կինոթատրոնից, տարվա սկզբից սկսվել էին կինոթատրոնի պաշտոնական նոր կայքէջի մշակման աշխատանքները, ինչպես նաև ստեղծագործական-վարչական մասը նախաձեռնել էր բրենդային ներկայացուցչական նոր վիզուալացման պլան, որը ներառում էր՝ ապրանքանշանի, կորպորատիվ մի շարք տարրերի մշակման աշխատանքներ։ Մի քանի ամսվա ընացքում ստեղծվել է կինոթատրոնի վիզուալացման-ներկայացուցչական նոր ոճը, որը արտահայտում է կառույցի տասնամյակների  պատմությունը, ճարտարապետական հորինվածքը, ինչպես նաև համապատասխանում է ներկայիս ոճային միտումներին։ Կինոթատրոնի նոր ապրանքանշանի հեղինակն է դիզայներ Սեդրակ Մկրտչյանը:  Նոր ապրանքանշանին զուգահեռ ստեղծվել է նաև կինոթատրոնի նոր պաշտոնական կայքէջը: 

Նոր կայքէջը կինոսիրողներին ներկայացնում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ հարթակ, որտեղ ոչ միայն ներկայացվում են կինոթատրոնում ցուցադրվող ընթացիկ և սպասվող ֆիլմերը, ցուցադրության ժամերը, դահլիճները, տոմսերի արժեքները, այլև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր՝ առցանց եղանակով:

Վերոնշյալ փոփոխություններին զուգահեռ կինոթատրոնը նորացրել է նաև մեծ դահլիճների էկրանները՝ պատկերը դարձնելով առավել հստակ և պարզ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]