1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կարող է աճել 3-5 անգամ

Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կարող է
աճել 3-5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մանաթի նոր արժեզրկումն անխուսափելի է. համաձայն սպասումներին` ազգային արժույթը դոլարի նկատմամբ կէժանանա եւս մի քանի կետով, եթե նավթի գները մնան ներկայիս մակարդակի վրա: Մեկ դոլարը մոտ ժամանակում կարող է արժենալ մինչեւ 3-5 մանաթ` ներկայիս 1.0485-ի դիմաց (Ադրբեջանի ԿԲ):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Օքթայ Հախվերդիեւը` մեկնաբանելով մանաթի լողացող փոխարժեքին անցնելու նախապատրաստության վերաբերյալ՝ Ադրբեջանի կենտրոնական բանկի վերանշանակված տնօրեն Էլման Ռուստամովի այսօր արած հայտարարությունը:

Ադրբեջանցի փորձագետի կարծիքով` մանաթի լողացող փոխարժեքին անցումը տեղի կունենա մոտ ժամանակում: «Դա կարող է լինել առաջիկա մայիսին կամ հունիսին», -ասել է նա:

Նախկին նախարարն ընդգծել է, որ, չնայած Ադրբեջանը դիմել է մանաթի արժեզրկման քայլին եւ ազգային արժույթի փոխարժեքն աշխատում է պահել արտարժույթի ինտերվենցիաներով, սակայն, դա չի կարող երկար շարունակվել:

«Այժմ, երբ նավթի գների անկման եւ գլոբալ տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի համար կարեւոր է պահպանել արտարժույթի պահուստը, իմաստ չունի նման միջոցներ ծախսել մանաթի փոխարժեքը պահպանելու վրա», - նշել է նա:

Ադրբեջանի ԿԲ նախագահ Է.Ռուստամովն այդ երկրի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, որ պատրաստվում են չվերահսկել մանաթի փոխարժեքը, ինչը խուճապ է առաջացրել հասարակության մեջ:

«Մենք պատրաստվում ենք մանաթի լողացող փոխարժեք սահմանել: Եթե մենք այժմ դրան չդիմենք, դոլարը կարող է թանկանալ եւս 20-30 տոկոսով, ինչը մեծ լարվածություն կառաջացնի տնտեսության մեջ», - ասել է նա:

Միայն վերջին դեկտեմբերին եւ հունվարին մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի ԿԲ-ն մոտ 5 մլրդ դոլար է ծախսել: Է.Ռուստամովն ավելի վաղ հայտնել էր, որ մանաթի փոխարժեքը պահպանելու համար ստիպված են ամսական 500 մլն դոլար դուրս հանել ներքին շուկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]