Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր Հարավային Ուելսի առաջին կին գանձապետ է նշանակվել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկյանը

Նոր Հարավային Ուելսի առաջին կին գանձապետ է նշանակվել ավստրալահայ 
Գլեդիս Բերեջիկյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկյանը դարձել Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին կին գանձապետը: Նրա վերահսկողության տակ է լինելու 70 միլիարդ ավստրալական դոլար ծավալով նահանգային բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է կատարել և շնորհավորել հայազգի պաշտոնյային: Հանձնախումբը նշում է, որ անհամբերությամբ սպասում է նահանգային նոր կառավարության հետ աշխատանքներին, որի ընթացքում հնարավոր կլինի անդրադառնալ ավստրալահայ համայնքի համար կարևորություն ներկայացնող հարցերին:

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկյանը զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարարի պաշտոնը: Նա նահանգի Լիբերալ կուսակցության փոխնախագահն է: Ծնվել է Սիդնեյում 1970 թվականին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am