Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանի նոր երգի նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում

Արմեն Աշոտյանի նոր երգի նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հեղինակած նոր երգի նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում: Նախարարն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում երգի վերաբերյալ գրառում է կատարել:

«Երեկվանից մեկնարկած հանրային հետքարքրությունն իմ և ընկերներիս վերջին համեստ երաժշտական գործունեության հանդեպ չի դադարում: Անչափ շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի, հավանության, աջակցության, սպասումների և անկեղծության համար: Հնչեցին նաև եզակի քննադատական կարծիքներ (ըմբռնումով եմ մոտենում` իմ դեպքում դրանք անխուսաելի են): Անկեղծորեն ցանկանում եմ, որ ինձ միշտ քննադատեն ստեղծարար գործունեության և պրպտուն կենսակերպի համար: Քննադատներին խնդրում եմ միայն չփորձել իմ փոխարեն որոշել, թե ես ինչ պետք է զգամ, ինչպես մտածեմ, ազատ ժամանակ ինչով պետք է զբաղվեմ: Բացի նրանից, որ դա իմ կյանքն է, իմ ազատությունն ու իմ հոգին, ես նաև ձեզանից լավ գիտեմ, թե ինչպես եմ կազմակերպում իմ առօրյան: Իսկ ստեղծագործական խմբին այս հանրային ջերմությունը միայն ստիպում է այս վերջին օրերին ավելի լավ աշխատել, որպեսզի մեր նվերը Կանանց միամսյակի կապակցությամբ գնահատվի ոչ միայն ըստ փաստի, այլ նաև` ըստ բովանդակության և որակի: Մնաց 6 օր ... »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արմեն Աշոտյանը:

Հայտնի է, որ նախարարի երգի անվանումն է «Ինձ խոստացիր», և այն նվիրված է կանանց: Երգը կատարում է Հայկոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]