1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անցյալ տարի մոտ 1100 նոր աշխատատեղ է ստեղծվել ՏՀՏ ոլորտում

Անցյալ տարի մոտ 1100 նոր աշխատատեղ է ստեղծվել ՏՀՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասը տարում Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտում տարեկան միջինում 25 նոր  ընկերություն է հիմնադրվում: 1990-ականներին այդ ցուցանիշը եղել է տարեկան միայն 5-6 ընկերություն: 2014 թվականին ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 400-ի, ինչը նշանակում է, որ մոտ 4% աճ է արձանագրվել 2013-ի համեմատ: Միայն 2013 և 2014 թվականներին 34 նոր ընկերություններ են հիմնադրվել, որոնցում ստեղծվել են շուրջ 300 նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում մոտ 1100 նոր աշխատատեղեր են ստեղծվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն 2014» զեկույցի արդյունքները:

Հայաստանում գործող 400 ՏՀՏ ընկերությունները ապահովում են տարեկան Հայաստանում գործող 400 ՏՀՏ ընկերություններ ապահովում են արտադրության տարեկան միջին  20% աճ: Այդ ընկերությունների մեծամասնությունը` գրեթե 90%-ը, տեղակայված է Երևանում:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա ներդրողներին առաջարկվող արտոնություններին: Համաշխարհային բանկի 2013 թվականի «Doing Business» դասակարգման վարկանիշային աղյուսակում «Բիզնես վարելու դյուրինությունը» ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 32-րդ տեղը (185 երկրների շարքում), իսկ «Բիզնեսի հիմնադրում» ցուցանիշով՝ 11-րդ տեղը: Ըստ այդ վարկանիշի` Հայաստանում առավել դյուրին է դարձել բիզնեսի հիմնադրումը՝ հետգրանցումային ընթացակարգերի պարզեցման և ընկերությունների հիմնադրման համար վճարների վերացման շնորհիվ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]