Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորը ՀՀ վարչապետի մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու կամքի ուժ տեսնում է

Պատգամավորը ՀՀ վարչապետի մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու կամքի ուժ 
տեսնում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսյանյանը համոզված է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ կամքի ուժ ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ապրիլի 1-ին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկման ընթացքում Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրեց, որ ՀՀ վարչապետն ազնիվ պայքար է մղում կոռուպցիայի դեմ: «Հանրապետության վարչապետն այդ կամքի ուժ  և ներուժ ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ինքն ազնվորեն է պայքարելու այդ երևույթի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ կոռուպցիայի դեմ պետք է յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների շրջանակներում պայքարի: «Սկսած 1990թ-ից.՝ բոլոր պաշտոնյաների մասին խոսում են՝ որպես բիզնեսմեններ և կոռուպցիոներներ: Սակայն կոռուպցիան անհատական երևույթ չէ, այլ մի ամբողջական մեխանիզմ: Ամեն մեկս մեր տեղում պետք է դրա դեմ պայքարենք»,- ընդգծեց պատգամավորը:

ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  գլխավորությամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի նպատակը կոռուպցիոն ռազմավարության, դրա հիման վրա մշակված տարբեր ծրագրերի, միջոցառումների քննարկումն ու անցկացումն է: Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, ինչի համար Կառավարությունը նամակով դիմել է  ԱԺ նախագահին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]