Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հրանտ Հակոբյանի վավերագրական ֆիլմի հիմքում Հասան Ջեմալի և Արտաշես Գևորգյանի թոռների հանդիպումն է

Հրանտ Հակոբյանի վավերագրական ֆիլմի հիմքում Հասան Ջեմալի և Արտաշես 
Գևորգյանի թոռների հանդիպումն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկ» կինոստուդիայի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համատեղ արտադրած «Հանդիպում...» վավերագրական ֆիլմի կարմիր գիծը Ջեմալ Փաշայի թոռ  Հասան Ջեմալի և նրան սպանած Արտաշես Գևորգյանի թոռան հանդիպումն է:  Այս մասին ապրիլի 1-ին, ֆիլմի պրեմիերային ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կինոգետ Սերգեյ Գալստյանը:

«Ֆիլմի վերնագիրն առաջին հայացքից ոչինչ չի ասում, սակայն, երբ դիտում ես այն, հասկանում ես վերնագրի կարևորությունը: Մենք Հայոց ցեղասպանությունը ճանաչողների և ժխտողների շատ ենք լսել, սակայն, մի ամբողջական ֆիլմում իրենք դեռ չէին մեկտեղվել: Ֆիլմն ինձ կաշառել է իր լավատեսությամբ այն հարցերի շուրջ, թե  որն է լինելու մեր ապագան և ինչ պետք է անենք»,- նկատեց Սերգեյ Գալստյանը:

Խոսելով ֆիլմի ռեժիսուրայի մասին` կինոգետնն ընգծեց, որ այն անդրադառնում է Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի ժամանակին հնչեցրած` Հայոց ցեղասպանության իրողության ժխտմանը, ոճրագործության իրականացնողների ով լինելուն, ինչպես նաև հիշեցում է թե' թուրքերի ծագումնաբանության, թե’ դեռ համիդյան ժամանակներից հայերի ջարդերի սկզբի մասին:

«Ֆիլմը նվիրված է ոչ միայն Հասան Ջեմալի և Արմեն Գևորգյանի թոռների հանդիպմանը: Մտադրվել ենք իրականացնել հանդիսատեսի «հանդիպումը» մեր անցյալի, մեր հերոսների, խնդիրների հետ: Այս հանդիպումների և երկխոսությունների միջոցով պետք է հասկանանք մեր հետագա ճանապարհը՝ միաժամանակ, չմոռանալով մեր վինշտն ու պահանջատիրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քառասուն րոպե տևողությամբ  ֆիլմի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը:

Ռեժիսորի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում պետք է առաջ տանել երկխոսության զարգացման ուղին, որի միջոցով հնարավոր կլինի լուծել առաջացած խնդիրները:

Արտաշես Գևորգյանի թոռն` Արմեն Գևորգյանը ներկայացրեց Հասան Ջեմալի թոռան հետ հանդիպման նախապատմությունը: «Ֆիլմի նկարահանման  համար Հասան Ջեմալի թոռան հետ հանդիպումից առաջ շատ բարդույթներ կային իր մոտ, քանի որ նա էր հանդիպելու մի մարդու հետ, ում պապը սպանել էր իր պապին, սակայն այդ բարդույթի արգելքը վերացավ զրույցի առաջին իսկ րոպեներից: Այս տարիների ընթացքում մենք եղել ենք նամակագրական կապի մեջ և հանդիպել երեք անգամ: Նա առաջին հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց, թե արդյոք չի կարելի առանց միջնորդների նստել և զրուցել՝ գտնելու համար վաղվա օրվա հարցի լուծման ուղին», - ասաց Արմեն Գևորգյանը:

Խոսելով Թուրքիայում ամրացած ժխտողական քաղաքականության մասին` նա  նկատեց, որ այն կարելի է կոտրել հենց թուրքերի հետ Հայոց ցեղասպանության մասին անընդհատ խոսելով, որպեսզի նրանք ընկալեն ճշմարտությունը:

Վավերագրական ֆիլմում տեղ են գտել նաև հարցազրույցներ թուրքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր բացեիբաց խոսում են Ցեղասպանության իրողության մասին: Ֆիլմում  ներկայացված հինգ թուք քաղաքական գործիչներից մեկը` «Արդարություն, հիշողություն» կազմակերպության նախագահ Օզգյուր Սեվզի Գյուրալը  իր հարցաղրույցում նշել է հետևյալը. «...Մենք չկարողացանք պաշտպանել Հրանտ Դինքին: Այս հանցանքն ու մեղքը մեզ վրա է: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար անպայման պետք է ճանաչել Ցեղասպանությունը: Բարիդրացիական հարաբերությունները հավասարապես անհրաժեշտ են մեր երկու ժողովուրդներին»:

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը ճանաչված է «Մոնթե», «Հավերժական թռիչք. Հրանտ Դինք», «Մոռացված կղզիների բնակիչները» վավերագրական հանրահայտ ֆիլմերով (վերջինս 2006 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է առաջին մրցանակի): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]