Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարույթը կարճելու համար քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է պահանջել

Վարույթը կարճելու համար քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է 
պահանջել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը 2014 թվականի հոկտեմբերին հիշյալ քրեական գործով վարույթը կարճելու համար իրենից պահանջել է 3 հազարից 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք, իսկ մեկ այլ օր` առանձնատեսակցության ժամանակ, պաշտպանը նույն նպատակով իրենից պահանջել  է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝ քրեական գործը քննող քննիչին և դատախազին փոխանցելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտպանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]