Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամփոփվեցին Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի արդյունքները

Ամփոփվեցին Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզ.-մաթ. հատուկ դպրոցում (ՖՄԴ) ամփոփվեց  դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայկական աստղագիտական ընկերությունը,  օլիմպիադային  մասնակցում էր 15 աշակերտ:

Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր` երկնային մեխանիկայից, աստղաչափությունից, աստղադինամիկայից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին ՖՄԴ և «Քվանտ» վարժարանի սաները:

Առաջին կարգի դիպլոմի է արժանացել Հրանտ Թոփչյանը (ՖՄԴ), երկրորդ կարգի` Էդգար Վարդանյանը (ՖՄԴ), երրորդ կարգի` Էդվարդ Խալաֆյանը («Քվանտ»), Միքայել Մկրտչյանը (ՖՄԴ),  Աշոտ Մաթևոսյանը («Քվանտ») և Աշոտ Մովսիսյանը (ՖՄԴ):

Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր Աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի աշնանը կկայանա Բուլղարիայում:

Հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում, ովքեր, ընդհանուր առմամբ, նվաճել են 9 ոսկե, 5 արծաթե և 19 բրոնզե մեդալ, և թիմային հաշվարկով հանդիսանում են  լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 19-ամյա պատմության ընթացքում:

Ժյուրիի նախագահն էր Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին Ավետիկ Գրիգորյանը, Մարիետա Գյուլզադյանը, Էմիլիա Կարապետյանը, Արեգ Միքայելյանը, Տիգրան Նազարյանը և Սերգեյ Ներսիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]