Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառնուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր

Կառնուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Կառնուտ գյուղի մոտ մարտի 31-ին« ժամը 20:00-ի սահմաններում  տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով« տարբեր մարմնական վնասվածաներով Գյումրու բժշկական կենտրոն են ընդունվել Շիրակի մարզի Բասեն համայնքի բնակիչներ` 1962թ. ծնված Սուսաննա Գրիգորի Պողոսյանը և 1962թ. ծնված Հրանտ Ազատի Մինասյանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնի մամուլի ծառայությունից Պողոսյանի մոտ ախտորոշվել է ձախ արմունկի« ձախ դաստակի և աջ կոնքազդրի կոտրվածք« իսկ Մինասյանի մոտ` ձախ կողի կոտրվածքներ: Նրանք վիրահատվում են« առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Շիրակի մարզի փրկարարական ծառայությունում ժամը 19©31-ին տեղեկություն է ստացվել« որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում« տեղի է ունեցել ՃՏՊ© կան տուժածներ« անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է« որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ВК011Т26 (վարորդ` Ա©Կ©« ծնվ©1987թ©) և ԲՄՎ մակնիշի 93CC939 պետհամարանիշներով  (վարորդ` Հ©Մ©« ծնվ© 1962թ©) ավտոմեքենաները« ինչից Ա©Կ©-ն և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ© Ա©-ն (ծնվ©1993թ©) տեղում մահացել են:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ©Մ©-ն և ԲՄՎ-ի ուղևոր Ս© Պ©-ն (ծնվ© 1962թ©) տեղափոխվել են Գյումրու ԲԿ« որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել ծանր: Փրկարարները «ՎԱԶ 2107» ավտոմեքենայից դուրս են բերել Ա©Կ©-ի և Պ©Ա©-ի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]