Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաքվում թույլ չեն տվել Ադրբեջան մուտք գործել Human Rights Watch-ի ներկայացուցչին

Բաքվում թույլ չեն տվել Ադրբեջան մուտք գործել Human Rights Watch-ի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի օդանավակայանում մարտի 31-ին, մոտ ժամը 17:00-ին թույլ չի տրվել Ադրբեջան մուտք գործել Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանի քաղաքացի Գեորգի Գոգիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր էջում գրառել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը, ինչը «Թուրան»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Կախա Աբդալաձեն:

«Թուրան»-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում ասել են, որ այդ առնչությամբ տեղեկություն չունեն: Տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ նաեւ Ադրբեջանի սահմանային ծառայությունում: Գ.Գոգիայի բջջային հեռախոսին զանգահարել չի հաջողվել: Իրավապաշտպանի Բաքու այցի նպատակի մասին չի հաղորդվում: Հայտնի չէ նաեւ, թե հատկապես որտեղից է նա ժամանել Բաքու:

Վրացի դեսպանի խոսքով` ներկայում Գ.Գոգիան գտնվում է Բաքվի օդանավակայանի չեզոք տարածքում եւ մոտ ժամանակում կլքի Ադրբեջանը:

HRW-ն մարդու իրավունքների խախտման համար Ադրբեջանի իշխանություններին ամենաշատը քննադատող միջազգային կազմակերպություններից է: Բաքվի պաշտոնական անձինք HRW-ն անվանում են «ծախու, հայամետ եւ թշնամական» կառույց, որը որոշակի շրջանակների կողմից օգտագործվում է պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու նպատակով: Գ.Գոգիան HRW-ի այն աշխատակիցներիկց է, ով մշտապես գրում է Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների խախտման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]