Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրն իրականացնելու համար կհատկացնի 3,5 մլն եվրո

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրն 
իրականացնելու համար կհատկացնի 3,5 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր»-ն իրականացնելու համար Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրոյի վարկ: ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև կնքված համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է գործադիրի ապրիլի 2-ի կայանալիք նիստի օրակարգում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.07 մլն եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից` մինչև 3.5 մլն եվրո կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` բարելավել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում:

Ծրագրի շրջանակում ձեռք կբերվեն թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ/արկղներ, մասնագիտացված սարքավորումներ, կկառուցվեն թափոնների հավաքման նոր կետեր, ինչպես նաև նոր աղբավայր:

ՎԶԵԲ-ի կողմից առաջարկվող վարկային պայմաններն են` վարկի գումար` 3.5 մլն EUR, մարման ժամկետ` մինչև 15 տարի, որից արտոնյալ ժամկետ` 3 տարի, տոկոսադրույք` լողացող` 6-ամսյա EURIBOR գումարած 1% սփրեդ, պարտավճար` 0.5%` հաշվարկվում է չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 1%-ի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]