Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կրագերոյի քաղաքապետը կոչ է արել Նորվեգիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը

Կրագերոյի քաղաքապետը կոչ է արել Նորվեգիայի կառավարությանը ճանաչել 
Հայոց ցեղասպանության փաստը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական «Կրագերոբլադ վեսթմար» թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում մասնավորապես ներկայացվել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգին և իր կուսակիցներին ուղղված` Կրագերոյի քաղաքապետ Կարե Պրեբեն Հեգլանդի կոչը` ճանաչել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը: Հոդվածում նշվում է, որ ո՛չ Սուլբերգի գործող կառավարությունը, ո՛չ Ստոլթենբերգի նախկին կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, որը տեղի է ունեցել 1915-1922թթ., երբ 1,5 միլիոն հայեր են սպանվել թուրքական զինվորների կողմից:

Հոդվածի հեղինակը նաև մատնանշում է, որ Կրագերոյի և՛ գործող, և՛ նախկին քաղաքապետերն այցելել են Հայաստան, և այս քաղաքը սերտ կապեր ունի հայոց պատմության հետ, քանի որ Բոդիլ Կատարինա Բյորնը, ով հայերին օգնել է տարբեր միջոցներով, ծնվել է Կրագերոյում: 2006թ. հայերը Բոդիլ Կատարինա Բյորնին նվիրված հուշաքար են տեղադրել Կրագերոյի քաղաքապետարանի դիմաց: Բացի այդ, հայտնի նորվեգացի մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը նույնպես մեծապես օգնել է հայերին Ցեղասպանության շրջանում:

Հոդվածում նշվում է նաև, որ Նորվեգիայի վարչապետը հրավիրվել էր 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներին, սակայն նա մերժել է հրավերը: Կրագերոյի քաղաքապետն այդ կապակցությամբ նամակ է ուղարկել Նորվեգիայի վարչապետին`կոչ անելով որպես վարչապետ մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը և այդ առիթով հայտարարել, որ Նորվեգիան ճանաչում է կատարվածը որպես ցեղասպանություն:

Հոդվածագիրը նշում է, որ Կրագերոյի քաղաքապետը մի քանի անգամ հարցում է ուղարկել Նորվեգիայի կառավարությանը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց կառավարությունը չի ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Քաղաքապետը Նորվեգիայի նման վերաբերմունքը բնորոշել է որպես «վախկոտություն»:

Նշված է նաև, որ Կրագերոյի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006թ. հոկտեմբերի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]