1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 
առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել և հաստատվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը և 2015 թ. բյուջեն: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է քննարկվող փաստաթղթերը վերախմբագրել և լրամշակել հնչած դիտողություններով ու առաջարկություններով: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել հիմնադրամի կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունը և գույքի տնօրինման կարգը:

Հաջորդիվ խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը: Հիմնադրամի ներդրումների, արտահանման և զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել, համապատասխանաբար, Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը և Տիգրան Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]