Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ մասնագետները ձկնկիթի արտահանման վերաբերյալ խորհրդատվություն են տրամադրել վրացի գործընկերներին

Հայ մասնագետները ձկնկիթի արտահանման վերաբերյալ խորհրդատվություն են 
տրամադրել վրացի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` մարտի 31-ին, ընդունել է Վրաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների փոխնախարար Թեյմուրազ Մորգուլիայի ղեկավարած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունները` նախարարը հույս է հայտնել, որ այս այցը կդառնա առավել սերտ և ակտիվ համագործակցության սկիզբը:

Թեյմուրազ Մորգուլիան, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցությունն ամուր և կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայման է առավել սերտ փոխգործակցության և համատեղ նոր ծրագրերի համար:

Փոխնախարար Թեյմուրազ Մորգուլիան` որպես Վրաստանի «Օրհուս» կենտրոնների տնօրեն, առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարին նախաձեռնել երկու երկրների «Օրհուս» կենտրոնների համագործակցություն` էկոլոգիական կրթության և հասարակության իրազեկության բարձրացման, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Նախարարը ողջունել է հյուրի նախաձեռնությունն ու խոստացել առաջիկայում համապատասխան ընթացք տալ առաջարկին:

Որպես ձկնկիթի արտահանման ոլորտում առաջին քայլերն անող երկիր` վրացական կողմը, հաշվի առնելով հայկական փորձը, մասնագիտական խորհրդատվական աջակցություն է խնդրել արտահանման համար անհրաժեշտ միջազգային CITES կոնվենցիայի համապատասխան դրույթների կիրառման վերաբերյալ:

Հայկական կողմն անդրադարձել է երկու հանրապետությունների կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման, իրականացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտում անդրսահմանային համագործակցության ամրապնդման հարցերին:

Կողմերը գոհունակությամբ նկատել են, որ Հայաստանն ու Վրաստանը միասին հանդիսանում են 12 բնապահպանական կոնվենցիաների կողմ երկրներ:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակել են երկու երկրները խորհրդանշող հուշանվերներ, ինչից հետո նախարար Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծված խորհրդատվական աշխատանքային խումբը շարունակել է աշխատանքները վրացական կողմի հետ CITES կոնվենցիայի պահանջների կիրառման հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]