Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բունդեսվերի ուղղաթիռները կմիանան A320-ի կործմանման վայրում շարունակվող աշխատանքներին

Բունդեսվերի ուղղաթիռները կմիանան A320-ի կործմանման վայրում շարունակվող աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի զինված ուժերը Bell UH-1D երկու թեթեւ ուղղաթիռներ կուղարկեն հօգնություն փրկարարների, որոնք Ֆրանսիական Ալպերում հավաքում են A320-ի կործմանման զոհերի մնացորդները: Ուղղաթիռները հատկացվել են Ֆրանսիայի իշխանությունների խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հայտնել Է Բունդեսվերի ներկայացուցիչը:

Ուղղաթիռները տեղանքի պարեկմանը ձեռնամուխ կլինեն առաջիկա օրերին, ասված Է հաղորդագրության մեջ:

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:

Ինչպես մարտի 31-ին գրել Է Bild թերթը՝ վկայակոչելով քննիչներից մեկին, Լուբիցն առողջության հետ կապված խնդիրների պատճառով խուճապահար վախեցել Է կորցնել աշխատանքը, ինչը կարող Էր նրա արարքի դրդապատճառ դառնալ: «Մեզ համար գլխավոր դրդապատճառներից մեկն այժմ այն Է, որ Լուբիցը, հավանաբար, վախեցել Է բժշկական խնդիրների պատճառով կորցնել թռչելու հնարավորությունը»,- ասել Է նա հրատարակությանը:

Լուբիցը, ինչպես ավելի վաղ հայտնել Է Դյուսելդորֆի դատախազությունը, միաժամանակ հսկվել Է մի քանի հոգեբույժների կողմից, միայն Դյուսելդորֆի համալսարանական կլինկայում 2015 թվականի փետրվարից մինչեւ մարտի 10-ը նա եղել Է առնվազն երեք անգամ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օդաչուն ցանկացել Է արձակուրդ գնալ, բայց չի ցանկացել հիվանդության թերթիկ վերցնել, որովհետեւ վախեցել Է, թե դա կխանգարի իր աշխատանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]