Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԲ պաշտոնյան անդրադարձել է ՀՀ եվրապարտատոմսերի երկրորդ թողարկմանը

ՀԲ պաշտոնյան անդրադարձել է  ՀՀ եվրապարտատոմսերի երկրորդ թողարկմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պարտատոմսերի թողարկումն արդարացված է համարվում, եթե պարտք վերցված գումարն օգտագործվում է երկրում արտադրական ենթակառուցվածքների ստեղծման համար, որոնք էլ եկամուտներ են ստեղծում և դուրս բերում տնտեսությունը ծանր վիճակից: Նման տեսակետ  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` խոսելով հայաստանյան երկրորդ թողարկման եվրապարտատոմսերի մասին:  Նրա խոսքով` կարևոր է նաև այն, թե ինչ տոկոսադրույքով է երկիրը պարտք վերցնում:

«Ցանկացած պարտքի պարագայում կարևոր է այն հարցը, թե ինչպես են օգտագործվելու ստացվող միջոցները: Հայաստանի Կառավարությունն  ասում է, որ վերցված պարտքն օգտագործվելու է երկու նպատակով` մի մասն ուղղվելու է նախկին պարտքերի վճամանը, իսկ մյուս մասով փակվելու է այն ֆիսկալ բացվածքը, որ առաջանալու է այս տարի` թուլացած տնտեսության պայմաններում»,- «Արմենպրես»-ի փոխացմամբ` նշեց նա: Լորա Բեյլիի խոսքով` պարտք վերցված գումարը ծախսվում է  արդյունավետ, եթե դրանով խթանվում է տնտեսական գործունեությունը:

Հայաստանը 500 մլն  դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել, 7,5 տոկոս եկամտաբերությամբ և 10-ամյա մարման  ժամկետով: Հայաստանի  կառավարությունը մարտի 10-ին հավանություն էր տվել եվրոպարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրոպարտատոմսերի թողարկման գլխավոր  տեղաբաշխողների խմբի (Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc, J.P.Morgan Securities plc) հետ կնքվելիք բաժանորդագրության պայմանագրին, պարտավորությունների կառավարման պայմանագրին, CITIBANK, N.A., LONDON BRANCH և CITIBANK N.A., NEW YORK BRANCH ընկերությունների հետ կնքվելիք ֆիսկալ գործակալի պայմանագրին, պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրին:

Հայաստանն իր առաջին եվրապարտատոմսերը թողարկել էր 2013 թվականին` 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]