Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանցիները երկրի ամենասուր հիմնախնդիրը համարում են տնտեսությունը

Ռուսաստանցիները երկրի ամենասուր հիմնախնդիրը համարում են 
տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսությունն առաջին տեղն Է գրավել այն խնդիրների թվում, որոնք ռուսաստանցիներն ամենակարեւորն են համարում երկրի համար՝ երկրորդ տեղը մղելով գնաճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հրապարակած հարցումը:

Ռուսաստանցիների հինգերորդ մասը հենց տնտեսության ոլորտն Է նշել որպես առավել խնդրահարույց: Բարձր գնաճը մարտին մտահոգել Է զգալիորեն ավելի քիչ թվով ռուսաստանցիների, քան փետրվարին, համապատասխանաբար 17 տոկոս՝ 24 տոկոսի դիմաց:

Խնդրահարույց թեմաների ցուցակում երրորդ հորիզոնականն առաջվա պես զբաղեցնում Է արտաքին քաղաքականությունը. մյուս երկրների հետ փոխհարաբերություններում առկա դժվարությունները պետական կարեւոր հարց Է համարում հարցման մասնակիցների 13 տոկոսը: Յուրաքանչյուր տասներորդին տագնապ Է ներշնչում ցածր կենսամակարդակը եւ աշխատավարձը (11 տոկոս), գործազրկությունը (8 տոկոս): Մյուս մասնակիցներն անհանգստություն են հայտնել սոցիալական քաղաքականության (7 տոկոս), գյուղատնտեսության եւ արդյունաբերության փլուզման (7 տոկոս) կապակցությամբ:

Երկրի մասշտաբով լուծում պահանջող հարցերի թվում նշում են նաեւ առողջապահությունը (5 տոկոս), կոռուպցիան եւ բյուրոկրատիան (5 տոկոս), կրթության ցածր որակը (4 տոկոս), բնակարանային խնդիրները (4 տոկոս), կենսաթոշակային հարցը (4 տոկոս): Նշում են նաեւ բնակկոմունալ տնտեսության բարձր սակագները (3 տոկոս), ճանապարհների վատ վիճակը (2 տոկոս):

Ազգային արժույթի փոխարժեքի անկումը կարեւոր պետական խնդիր Է համարում հարցվածների միայն 2 տոկոսը: Ուկրաինայում ռազմական գործողություններն անհանգստացնում Է հարցման մասնակիցների 3 տոկոսին: Ռուսաստանցիներին քիչ (1 տոկոսից պակաս) են մտահոգում նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրները, երիտասարդության (1 տոկոս), մայրության եւ մանկության խնդիրները, մշակույթի ցածր մակարդակը, միգրացիոն քաղաքականությունը, ենթակառուցվածքի զարգացումը:

Փետրվարի 21-22-ին ՀԿՈւՀԿ-ի անցկացրած հարցմանը մասնակցել Է ՌԴ-ի 46 սուբյեկտների 1600 բնակիչ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]