Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր խմբերգերը հնչեցին Գևորգյան ճեմարանի սաների կատարմամբ

Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր խմբերգերը հնչեցին Գևորգյան ճեմարանի սաների 
կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր խմբերգերը հնչեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների կատարմամբ: Մարտի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց համերգ, որի ընթացքում ճեմարանականները ներկաներին հիացրին իրենց կատարումներով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի համերգին հանդես եկան գեղարվեստական ղեկավար և խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, ինչպես նաև նվագակցող Կատարինե Հովսեփյանը: Համերգի մեկնարկին մասնակիցները «Տերունական աղոթք» հնչեցրին, այնուհետև սաները կատարեցին ՀՀ օրհներգը:

Ռուբեն Ասատրյանը նշեց, որ ճեմարանականները պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց ելույթին: «Գևորգյան ճեմարանի մեր ուսանողական երգչախումբն է, պրոֆեսիոնալներ չեն, բայց ճեմարանականները մեծ նվիրումով են մասնակցում երգչախմբի փորձերին: Ծրագիրն ամբողջությամբ Կոմիտասի ստեղծագործություններն է ներառում՝ մեծ մասը հոգևոր, ինչպես նաև աշխարհիկ երգեր: Ճեմարանականները կերգեն նաև Կոմիտասի բարդագույն խմբերգերից: Մի քանի իրադարձության է նվիրված այսօրվա բավականին բարդ ծրագիրը` Կոմիտասի հոբելյանին, Եղեռնի 100-ամյա տարելիցին, Ավագ շաբաթվան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ռուբեն Ասատրյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հիմք է դրվել գեղեցիկ երաժշտական ավանդույթի: Մշակութային հանդիպումները թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում լինելու են պարբերական: Թանգարան-ինստիտուտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]