Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական 
գործ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի մարտին 31-ին` ժամը` 01:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պոպովի փողոցում հրազենից կրակել է քաղաքացի Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Վարդան Կարապետյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել տարածքի բնակիչների կողմից։

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարդան Կարապետյանը ճանաչվել է որպես տուժող:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]