Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը դժգոհ Է կառավարության տնտեսական քաղաքականությունից

Վրաստանի նախագահը դժգոհ Է կառավարության տնտեսական քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քննադատել Է հանրապետության  կառավարության տնտեսական քաղաքականությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Հասարակությունը պաշտպանեց «Վրացական երազանքի» տեսլականը, բայց մինչ այժմ Վրաստանում հրատապ Է մնում օլիգոպոլիայի, մրցակցությունը սահմանափակող համաձայնագրերի հիմնախնդիրը եւ գերիշխող դիրքի չարաշահումը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին՝ մարտի 31-ին Վրաստանի խորհրդարանում հանդես գալով ամենամյա զեկույցով:

Նրա խոսքով՝ հրատապ Է մնում այն հարցը, թե որքանով Է արդյունավետ աշխատում Վրաստանի մրցակցության պետական գործակալությունը: Խնդիրներ են նկատվում նաեւ բիզնեսի նկատմամբ կառավարության եւ խորհրդարանի գործողություններում:

«Ցավոք, մեր տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի բաժինը դեռեւս չի գերազանցում 20 տոկոսը: Տեղի եւ օտարերկրյա բիզնեսի ներկայացուցիչները խոսում են իշխանությունների կողմից որոշումների ընդունման ձգձգման մասին, ինչի հետեւանքով ձգձգվում Է գործարար նախաձեռնությունների իրականացումը եւ խոչընդոտներ են ստեղծվում ներդրումների ներգրավման համար»,-նշել են Մարգվելաշվիլին: Նախագահն այն կարծիքին Է, որ Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանը անբավարար են շփվում գործարարների հետ, իսկ Էկոնոմիկայի նախարարը բավականաչափ անկախ չԷ:

«Ես չեմ պատկերացնում ճիշտ տնտեսական քաղաքականության եւ բարեփոխումների իրականացումը Վրաստանում գոյություն ունեցող համակարգի պայմաններում: Անկարելի Է զարգացնել տնտեսությունը, երբ մենք ունենք Էկոնոմիկայի նախարար, դեռ ավելին՝ փոխվարչապետ, որի որոշումներին խոչընդոտում Է վարչապետին առընթեր Տնտեսական խորհուրդը, ուստի մենք պետք Է հնարավորինս արագ վերանայենք այդ հարցը»,-հավելել Է Մարգվելաշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]