Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաքվի սպառնալիքները Հայաստանին եւ Արցախին չեն ստիպի զիջումների գնալ. քաղաքագետ

Բաքվի սպառնալիքները Հայաստանին եւ Արցախին չեն ստիպի զիջումների գնալ. 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածությունն ու սադրանքների կազմակերպումն ունի մեկ նպատակ: Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածությունը որպես լծակ օգտագործել Հայաստանի, Արցախի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար։ Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, Մինասյանը նշում է, որ ներկայումս ծավալվող գործընթացները երկարաժամկետ բնույթ են կրում։

«Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը՝ փորձելով պատերազմի վերսկսման ռեսուրսն օգտագործել բանակցային գործընթացում։ Սակայն այդ սպառնալիքները հայաստանյան եւ արցախյան կողմին չեն կարող ստիպել զիջումների գնալ։ Վերջին միջադեպերը չեն նշանակում, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը ակտիվ ռազմական գործողություններ են սկսվելու։ Այս պահին իրավիճակի սրումը պետք է ավելի շուտ դիտարկել որպես քաղաքական եւ ոչ թե ռազմական երեւույթ»,- հավելեց նա:

Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված արցախյան դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը հակառակորդին ստիպել են փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ևս ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]