1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համաշխարհային բանկի կանխատեսումը` Հայաստանի տնտեսական աճի մասին

 Համաշխարհային բանկի կանխատեսումը` Հայաստանի տնտեսական աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի պաշտոնյան Հայաստանում տնտեսության աճի կանխատեսումներ է արել` նշելով, որ 2015 թվականին մոտ կլինի զրոյական մակարդակին, իսկ լուրջ ցնցումների պարագայում կդրսևորի բացասական աճի միտում: Լրագողների հետ հանդիպմանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նշեց, որ միջազգային շուկաներում ձևավորված գները շահավետ չեն Հայաստանի համար, սակայն ավելի զգալի համարեց տարածաշրջանային տնտեսության ազդեցությունը: «Միջազգային շուկաներում ձևավորված գները, մասնավորապես պղնձի գինը անկայունություն է ցուցաբերում, ինչը կարող է շարունակվել: Սակայն կարծում ենք, որ ամենամեծ ազդեցությունը կունենա տարածաշրջանային տնտեսության և մասնավորապես Ռուսաստանի տնտեսության անկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բեյլին:

Նա հայտնեց, որ ՀԲ-ի վերանայված կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 0.8 տոկոս: «Սակայն այդ փոքր դրական աճը կարող է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան: Այդ ցնցումները կարող են լինել հիմնական առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի և եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, բայց դա կարող է կախված լինել նաև տարադրամի փոխարժեքի  կտրուկ փոփոխությունից»,- ասաց Լորա Բեյլին: Չնայած դրան՝ Համաշխարհային բանկի ներկայացուցչը կանխատեսումներ չարեց դրամի և դոլարի փոխարժեքային տատանումների վերաբերյալ:

Հայաստանի կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը 2015 թ. գնահատել է 0,4-2 տոկոսի միջակայքում՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում՝ մինչեւ 1.6 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]