1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանկոֆոն 12 երկրների պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև կընդունեն

Ֆրանկոֆոն 12 երկրների պատգամավորները Հայոց ցեղասպանությունը 
դատապարտող բանաձև կընդունեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային սեկցիաների նախագահների նիստը: ՀՀ ազգային ժողովում են հավաքվել եվրոպական 12 երկրների պառլամենտականներ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայից, Բելգիայից, Լեհաստանից, Իտալիայից, Մոնակոյից, Ջերսիից, Բուլղարիայից և այլն, ովքեր ղեկավարում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի իրենց երկրների պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի ավարտին պետք է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվի: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այսօր կընդունենք ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման բանաձև: Հույս ունեմ, որ նիստի ավարտին այդ բանաձևը կընդունվի, որով դատապարտվում է ցեղասպանությունները, Թուրքիային պահանջ է ներկայացվում առերեսվել սեփական պատմությանը: Այդ բանաձևով մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների մեջ զարգացում կբերի:  Բացի այդ` Հայոց ցեղասպանության ֆոնին մենք դատապարտում ենք մյուս ցեղասպանությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն»,-ընդգծեց պատգամավորը:

2015-ին Հայաստանում նիստի անցկացման առաջարկն արել է Մարգարիտ Եսայանը անցալ տարի Լեհաստանում, երբ որոշվում էր հաջորդ նիստի անցկացման վայրը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային կազմակերպությունը, պատգամավորի խոսքով,  հիմնականում զբաղվում է  լեզվական, մշակութային խնդիրներով, ինչպես նաև ֆրանսերենի զարգացման և տարածման հարցերով: Այն համամարդկային ու հայկական հարցերի բարձրացման լավ հարթակ է, քանի որ դրանում ներգրավված չեն Թուրքիան ու Ադրբեջանը: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի չափորոշիչներ, բոլոր երկրները չէ, որ կարող են դառնալ այս կազմակերպության անդամ, բայց Հայաստանը նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդրանական վեհաժողովի լիարժեք անդամ է: Այն չափորոշիչները, որ դնում են երկրների առջև, Հայաստանը լիուլի բավարարում է, քանի որ մենք ունենք ֆրանսիական համալսարան, քոլեջ, մանկապարտեզ, համալսարանների ֆակուլտետներում ֆրանսերեն է դասավանդվում և այլն»,-նշեց Մարգարիտ Եսայանը: 

Նիստին մասնակից պատվիրակները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]