Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գավառի մանկատան սաները հյուրընկալեցին մայրաքաղաքից ժամանած բարեգործական խումբը

Գավառի մանկատան սաները հյուրընկալեցին մայրաքաղաքից ժամանած 
բարեգործական խումբը

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի մանկատան սաների համար անակնկալ էին պատրաստել մայրաքաղաքից ժամանած բարեգործական խմբի անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, նախաձեռնությունը կրում էր  զուտ ընկերական բնույթ՝ հիմնված բարի կամքի վրա:           

Մանկատան 68 երեխաների համար նախաձեռնող խմբի անդամները պատրաստել էին նվերներ, սպորտային պարագաներ,  հյուրասիրություն, ինչպես նաեւ՝  նկարչական  բնույթի միջոցառում անցկացնելու համար համապատասխան պարագաներ: Նշված միջոցառումն անցկացվեց մանկատան դահլիճում, որտեղ  երեխաներին նկարչական թեմաների ընտրության հարցում օգնեցին խմբում ընդգրկված Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողներն ու նկարիչները:

Ըստ նախաձեռնող խմբի պատասխանատու Յանա Բոյաջյանի՝   նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն  նկարչության միջոցով շփվել երեխաների հետ,  հնարավորինս հասկանալ նրանց  ներաշխարհը,  ցույց տալ, թե նկարչական հնարքներն ինչպես կարելի է կիրառել թղթի վրա եւ  ապացուցել, որ ամեն ինչ կյանքում եւ արվեստի բնագավառում այդքան  էլ բարդ չէ:  «Գիտենք, որ  Գավառի մանկատանը կան շատ տաղանդավոր երեխաներ, եւ միգուցե այս հանդիպման արդյունքում նոր բացահայտումներ լինեն, գուցե նաեւ օգնենք նրանց՝ իրենց երազանքների իրականացման հարցում: Եթե   մեզ հաջողվի մի քիչ ուրախություն ու բերկրանք պատճառել  այս մանուկներին, մենք կհամարենք մեր առաքելությունը հաջողված»- նշեց Յանա Բոյաջյանը:    

Հանդիպումն անցավ բարեկամական յուրօրինակ մթնոլորտում: Իրենց նկարչական կարողությունները թղթին հանձնելու ընթացքում մանկատան սաներին իր հետաքրքիր շփումներով զվարճություն պատճառեց նաեւ խմբի կողմից հրավիրված ծաղրածուն, իսկ  հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվեց ուրախ երգ ու պարով: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]