Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

IKEA-ն գաղթականների ճամբարների համար նախատեսված կացարաններ Է ստեղծել

IKEA-ն գաղթականների ճամբարների համար նախատեսված կացարաններ Է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IKEA Foundation բարեգործական հիմնադրամը, որը մտնում Է Նիդեռլանդների IKEA ընկերության կազմի մեջ, ներկայացրել Է կացարաններ, որոնք մշակվել են հատուկ գաղթականների ճամբարների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Mashable-ը: Այդ կառուցվածքների մակերեսը կազմում Է շուրջ 17,5 քառակուսի մետր: Նշվում Է, որ նման կացարանի հավաքման համար պահանջվում Է չորս ժամից ոչ ավելի:    

Մշակումը, որն ստացել Է Better Shelter («Լավագույն պատսպարան») անվանումը, իրենից ներկայացնում Է մետաղե վագոնիկ, որի ներսում ստեղծված են հարմարավետ պայմաններ հինգ մարդու բնակվելու համար: Յուրաքանչյուր մոդուլը հանդերձված Է արեւամարտկոցով, լուսավորությամբ եւ վարդակներով: Կառուցվածքի պատերը տաքացված են հատուկ պլաստիկե փրփուրով:  

Հաղորդվում Է, որ տասը հազար նման կառուցվածքների համար առաջին պատվերն արդեն արել Է ՄԱԿ-ի Գաղթականների գործերի գործակալությունը, որը հանդես Է եկել որպես ծրագրի համահեղինակ: Պլանավորվում Է, որ առաջին կացարանները գաղթականների ճամբարներում կստացվեն այս ամռանը:

Մեկ Better Shelter-ի արժեքը կազմում Է 1150 դոլար, ինչը կրկնակի թանկ Է այն վրաններից, որոնցում գաղթականների ճամբարներում այժմ ապրում Է մարդկանց մեծամասնությունը: «Չնայած այն բանին, որ մեր մոդուլի գինն այժմ կրկնապատիկ բարձր Է վրանի գնից, հաշվի առնելով Better Shelter-ի երկարատեւությունը, մեր կացարաններով ճամբարների հանդերձումը պետք Է տնտեսապես ավելի արդյունավետ լինի»,- հայտարարել Է Better Shelter-ի գործարարության դապարտամենտի ղեկավար Յոհան Կառլսոնը: Նա նշել Է, որ առաջիկա երկու տարում ընկերությունը հույս ունի իջեցնել կառուցվածքի արժեքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]