Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հիմնադիր խորհրդարանը» քաղաքական օրակարգ չունի. Նարեկ Գալստյան

«Հիմնադիր խորհրդարանը» քաղաքական օրակարգ չունի. Նարեկ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն  անում են անհոդաբաշխ հայտարարություններ, որոնք անլուրջ են և խոսում են քաղաքական օրակարգի բացակայության մասին: Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: «Այն, որ մեր երկրում համակարգային փոփոխություններ են պետք, կասկած չի հարուցում: Սակայն եթե խոսքը գնում է ապրիլի 24-ին երկրում խժդժություններ սկսելու մասին, ապա դա հանցագործություն է: Եթե խոսքն այն մասին է, որ ապրիլի 24-ին բախումներ լինեն, կարծում եմ, մեր ժողովուրդն այնքան գիտակից է, որ նման բան տեղի չի ունենա: Իսկ «Հիմնադիր խորհրդարանը» մի կազմակերպություն է, որը չունի քաղաքական օրակարգ: Նրա անդամներն անում են անհոդաբաշխ հայտարարություններ, որոնք լրջություն չեն հաղորդում իրենց գործողություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գալստյանը:

Նարեկ Գալստյանը շեշտեց, որ եթե Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ունեն երկրում իշխանափոխություն անելու հնարավորություն, դա պետք է անեն ապրիլի 24-ից հետո:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի համար ևս անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում «Հիմնադիր խորհրդարանը»: Նրա խոսքով, եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամները կարծում են, որ ապրիլի 24-ին իրենց կոչերին միանալու է բազմահազարանոց բազմություն, ապա իրենց հաշվարկներում սխալվել են: «Ինձ համար զարմանալի է, թե ինչպես են «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հայտարարում, որ ապրիլի 24-ին, ժամը 18:00-ին երկրում հեղափոխություն են անում: Սա անհասկանալի է: Միգուցե, ցանկություն կա տապալել ապրիլի 24-ի միջոցառումնե՞րը՝ չնայած, չեմ ցանկանում այդպես մտածել»

Տիգրան Քոչարյանն անդրադարձավ նաև Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դանակահարության դեպքին՝ ցավ հայտնելով, որ ընդհանրապես նման դեպքեր են տեղի ունենում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]