Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուբիցի արարքի դրդապատճառը կարող Էր լինել թռիչքի թույլատրագիրը կորցնելու վախը

Լուբիցի արարքի դրդապատճառը կարող Էր լինել թռիչքի թույլատրագիրը կորցնելու վախը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կործանված Germanwings-ի ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լուբիցն առողջության հետ կապված խնդիրների պատճառով խուճապահար վախեցել Է կորցնել աշխատանքը, ինչը կարող Էր նրա արարքի դրդապատճառ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին գրել Է Bild թերթը՝ վկայակոչելով քննիչներից մեկին:     

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:    

«Մեզ համար գլխավոր դրդապատճառներից մեկն այժմ այն Է, որ Լուբիցը, հավանաբար, վախեցել Է բժշկական խնդիրների պատճառով կորցնել թռչելու հնարավորությունը»,- ասել Է նա հրատարակությանը:

Լուբիցը, ինչպես ավելի վաղ հայտնել Է Դյուսելդորֆի դատախազությունը, միաժամանակ հսկվել Է մի քանի հոգեբույժների կողմից, միայն Դյուսելդորֆի համալսարանական կլինկայում 2015 թվականի փետրվարից մինչեւ մարտի 10-ը նա եղել Է առնվազն երեք անգամ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օդաչուն ցանկացել Է արձակուրդ գնալ, բայց չի ցանկացել հիվանդության թերթիկ վերցնել, որովհետեւ վախեցել Է, թե դա կխանգարի իր աշխատանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]