Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիոն պատրաստվում Է դիմագրավել հնարավոր ուժգին երկրաշարժը

Տոկիոն պատրաստվում Է դիմագրավել հնարավոր ուժգին երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մարտի 31-ին հաստատել Է ուժգին երկրաշարժի նախապատրաստվելու պլանը, որի Էպիկենտրոնը կարող Է գտնվել Տոկիոյում: Դա, ինչպես ենթադրվում Է, թույլ կտա կիսով չափ կրճատել զոհերի եւ ավերված շենքերի թիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Գիտնականների կանխատեսումներով՝ խոշոր երկրաշարժը՝ Էպիկենտրոնը Ճապոնիայի մայրաքաղաքում, 70 տոկոս հավանականությամբ պետք Է տեղի ունենա 30 տարվա ընթացքում: Ըստ ամենահոռետեսական սցենարի՝ դրա զոհ կդառնա 23 հազար մարդ, կավերվի 610 հազար շենք: Հաստատված պլանի համաձայն՝ շենքերի սեյսմակայունության, հակահրդեհային անվտանգության մեծացման կանխարգելիչ միջոցառումներն արդեն առաջիկա 10 տարում թույլ կտան կիսով չափ նվազեցնել զոհերի եւ ավերածությունների մասշտաբը: 

Կոնկրետ միջոցառումների թվում նախատեսվում Է շենքերի սեյսմակայունության մակարդակը բարձրացնել մինչեւ 95 տոկոս, կրճատել հին, առավելապես խիտ կառուցապատված միկրոշրջանների թիվը, որոնք հատկապես վտանգավոր են երկրաշարժից հետո բռնկվող հրդեհների դեպքում: Առանձնահատուկ ուշադրություն կնվիրվի չայրվող շինանյութերի լայն ներդրմանը. 1995 թվականի Կոբեի երկրաշարժը ցույց տվեց, որ հաճախ մարդիկ դարձել են ոչ թե քանդված շենքերի, այլ երկրաշարժից հետո բռնկած հրդեհների զոհեր:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հաստատված պլանը նախատեսում Է ժամանակավոր վարչական կետերի ստեղծում, որոնք կարողանան ընդունել մունիցիպալ ծառայություններին հիմնական շենքի քանդվելու դեպքում: Խոշոր տարերային աղետի դեպքում պլանավորվում Է պատրաստել ջրի եւ մթերքի մեկշաբաթյա պաշար տեղական վարչակազմերում, խոշոր ընկերություններում եւ բարձրաբերձ բնակելի շենքերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]