Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ-ում ակնկալում են, որ ԱԺ կներկայացվի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երկու նախագիծ

ԲՀԿ-ում ակնկալում են, որ ԱԺ կներկայացվի սահմանադրական 
բարեփոխումների վերաբերյալ երկու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումը չի փոխի, եթե կառավարման  խորհրդարանական համակարգին անցնելու նախագծի հետ խորհրդարանի քննարկմանը չներկայացվի նաև երկրորդ նախագիծը, որով կպահպանվի կիսանախագահական համակարգը:

Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Դուք գիտեք, որ մենք հանդիպել ենք հանրապետութփյան Նախագահի հետ, քննարկել ենք սահմանադրական բարեփոխումների հարցը, որից հետո եղավ մեր պաշտոնական հայտարարությունը, որ մենք այս հարցում մեր դիրքորոշումը չենք փոխել: Մեզ առաջին հերթին մտահոգում է այն, թե խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ո՞վ է լինելու Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության պատասխանատուն և երաշխավորը: Սա ես համարում եմ ամենաանկյունաքարային հարցերից մեկը ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

Նա չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանի քննարկմանը կներկայացվի երկու նախագիծ, որոնցից մեկը կլինի կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարելու, մյուսը՝ կիսանախագահական համակարգը պահելու  վերաբերյալ: «Եթե չլինի երկրորդ նախագիծը և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի միայն խորհրդարանական մոդելին անցնելու տարբերակը, այդ դեպքում մենք չենք փոխի մեր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ և կքննարկենք հետագա գործընթացներին մեր մասնակցել չմասնակցելու հարցը»,- ընդգծեց Մելքումյանը:

Մելքումյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն պահպանել է իր ծրագրային դրույթները, իսկ նախկին դիրքորոշումները փոփոխության չեն ենթարկվել: Նա նկատեց, որ թեև վերջին ներքաղաքական զարգացումներից հետո իրավիճակը փոխվել է, սակայն ԲՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը և առաջ շարժվելու համար լավ հնարավորություններ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]