Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գարեթ Բեյլն աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստն է

Գարեթ Բեյլն աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլի Գարեթ Բեյլը ճանաչվել է աշխարհի ամենաարագ վազող ֆուտբոլիստը:

Ֆուտբոլիստի առավելագույն արագությունը, որով նա վազում է գնդակի հետևից, կազմում է 36/9 կմ ժամ: Երկրորդ տեղում մեքսիկացի Յուրգեն Դամն է: Նա վազում է 35/23 կմ ժամ: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Անտոնիո Վալենսիան, Աարոն Լենոնը, Կրիշտիանու Ռոնալդուն, Տեո Ուոլկոտը, Լեո Մեսսին, Ուեյն Ռունին, Ֆրանկ Ռիբերին, Սերխիո Ռամոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AS-ն:

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Բեյլը 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ։ Իսպանական մամուլը և «Ռեալ Մադրիդ» հեռուստաալիքը հրապարակեցին, որ Բեյլի տրանսֆերային գինը կազմել է 77 մլն ֆունտ ստերլինգ (91մլն եվրո), մինչդեռ անգլիական մամուլը հրապարակեց, որ արքայական ակումբը Բեյլի համար վճարել է 80 մլն ֆունտ ստերլինգ (100մլն եվրո), որն ավելի էր Կրիշտիանու Ռոնալդուի համար վճարված ռեկորդային գնից։ Նա հենց առաջին մրցաշրջանում դարձավ թիմի մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով թիմին շահել Իսպանիայի գավաթը և ՈՒԵՖԱ-յի գավաթը՝ գոլ խփելով երկու եզրափակիչներում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]