Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները «Աէրոֆլոտ»-ի բաց մրցաշարում

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները «Աէրոֆլոտ»-ի բաց 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ,  31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ»-ի բաց մրցաշարում:

Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը, ովքեր հանդես են գալիս մրցաշարի A խմբում, առավելության են հասել մրցակիցների նկատմամբ: B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Պետրոսյանը կիսել են միավոր, իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվել է: C խմբի մեր երկու մասնակիցները` Աշոտ Փարվանյանը և Արթուր Ղարագյոզյանը հաղթանակներ են դարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 4-րդ տուրից հետո Պետրոսյանն ունի 2,5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Նույնքան միավոր ունի նաև Հովհաննես Գաբուզյանը: Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանն ունեն 3-ական միավոր և B խմբի առաջատարից հետ են կես միավորով: Իսկ ահա C խմբում Արթուր Ղարագյոզյանը ունի 4 միավոր և առաջատարն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]