Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի  «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին:

 «Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին`հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը: Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց, բայց ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթում եմ լավագույնը իր հետագա ծրագրերում«,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրված է Հենրիխ Մխիթարյանի ֆեսյբուքյան պաշտոնական էջում:

Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]