Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին

Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են դատաբժշկական 
փորձաքննության եզրակացություններին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ծանոթացել են  տուժածների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ մենք պետք է ստանանք նաև այլ փորձաքննությունների արդյունքները»,-նշեց  նա և հավելեց, որ վերը նշված փորձաքննության եզրակացության արդյունքներով պարզվել են քրեական գործին վերաբերող էական հանգամանքներ, որոնց միջոցով հնարավոր է որոշակիորեն վերականգնել դեպքի հանգամանքները: «Սակայն, որոշակի հանգամանքների մասին վերջնական խոսելու համար անհրաժեշտ է ստանալ նաև  դատագենետիկական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև  պետք է կատարվի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքանական համալիր փորձաքննություն, որպեսզի մենք կարողանանք վերջնական վերլուծություններ կատարել կոնկրետ հանգամանքների վերաբերյալ»,-պարզաբանեց Երեմ Սարգսյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով  տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալ Վալերի Պերմայկովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]