Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

General Motors-ը մինչեւ 25 տոկոս զեղչը տարածել Է 2014 թվականի բոլոր ավտոմոբիլների համար

 General Motors-ը մինչեւ 25 տոկոս զեղչը տարածել Է 2014 թվականի բոլոր ավտոմոբիլների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների General Motors ավտոկոնցեռնը զեղչային ակցիան տարածել Է այն ավտոմոբիլների համար, որոնք պահվում են գործարքառուների պահեստներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Զեղչերը կկազմեն մինչեւ 25 տոկուս՝ կախված մոդելից:

General Motors-ի ավտոմոբիլներ վաճառողների գնահատմամբ՝ Ռուսաստանի իր պահեստներում կոնցեռնն այս պահին պահում Է շուրջ 10 հազար Opel եւ Chevrolet ավտոմեքենա: Եվս հինգ հազար ավտոմեքենա Է պահվում ավտոկոնցեռնի երկու խոշորագույն գործարքառուների մոտ: Զեղչային արշավը կվերաբերի այն ավտոմոբիլներին, որոնք արտադրվել են 2014 թվականին: Ընկերության առաջարկը կգործի մինչեւ այս տարվա  մայսի 1-ը: Բայց ժամկետները, հնարավոր Է, երկարաձգվեն:     

Ավելի վաղ ԱՄՆ-ի General Motors ավտոարտադրողը հայտարարել Էր Ռուսաստանի շուկայից Opel առեւտրանշի, ինչպես նաեւ Chevrlet առեւտրանիշի մոդելների մեծ մասի հեռանալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]